Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Սուրճն առավել համեղ դարձնելու պարզագույն եղանակ. 1in.am

Սուրճն առավել համեղ դարձնելու պարզագույն եղանակ. 1in.am

Գիտնականները պարզել են, որ եթե աղալուց առաջ սուրճի հատիկները սառեցվեն, ապա ըմպելիքի համային որակները կլավանան: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: Սուրճի բոված հատիկները պարունակում են հազարավոր բուրումնավետ քիմիական միացություններ, և թե որքանով ենք մենք զգում այդ համն ու բույրն՝ ազդում է դրանց լուծազատումը:

Փորձի ընթացքում Մեծ Բրիտանիայի գիտնականները սուրճն աղալուց առաջ սառեցրել են տարբեր ջերմաստիճաններում՝ մինչև -196°C: Հետազոտողները պարզել են, որ սուրճի հատիկները, որոնք ենթարկվել էին առավել ցածր ջերմաստիճանի, աղալու ժամանակ առաջացրել են ավելի մանր համասեռ մասնիկներ: Դրա շնորհիվ մեծացել է սուրճի վրա գոյացող թանձրուկի մակերեսը, ինչը նպաստել է բուրումնավետ միացությունների ավելի լավ լուծազատմանը, և սուրճը ստացվել է առավել համեղ և հաճելի:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. greenrussia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ